Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, ինչ ահազանգ ենք հնչեցնում, տևական ժամանակ է, ինչ բոլորիս աչքի առաջ կորցնում ենք մեր բոլորիս Հայրենիքը՝ Հայաստան Աշխարհը, Արցախ Աշխարհը։
Հայրենիքը կանգնել է կործանման, թրքացման առաջ։ Այն հայրենիքը, որը գալիս է հազարամյակների խորքից և կառուցվել է հազարավոր հայորդիներ նվիրումի, կյանքի, պայքարի արդյունքում։ Ժամն է հասել կասեցնել այս ընթացքը, և վերահաստատել հայի արժանապատիվ, հային վայել ապրելու իրավունքը։
Սիրելի հայրենակից, մենք վճռական ենք, գնալու ենք մինչև վերջ, չենք կանգնելու ոչ մի բանի առաջ։ Հայրենիքը թանկ է և վեր է ամեն բանից։
Սիրելիներ, ես և իմ ընկերները, ապրիլի 28-ին, ժամը 10։00-ից լինելու ենք Ապարանի Հուշահամալիրում, Դրոի շիրիմի մոտ, որտեղից քայլերթով շարժվելու ենք դեպի Երևան։ Մեր բոլոր ընկերներին, համակիրներին, համախոհներին կոչ ենք անում միանալ Հայրենիքի պաշտպանության և պահպանության համար սկիզբ առած գորժընթացին։ Հայրենիքը մեկն է և բոլորինս է․․․
Ռուսլան Բարսեղյան ՀՅԴ Արագածոտնի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ