| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ապարանից Yerkir.am-ին ահազանգում են, որ Փաշինյանն այսօր Ապարանից եւ շրջանի բոլոր գյուղերից իր հետ Սյունիք է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հարող անձանց՝ վերջիններիս ազգ ու տակով հանդերձ: Դեպի Սյունիք «գործուղվողների» մեջ են եղել նաև մեծ թվով կանայք ու երեխաներ:
Ապարանի մեր նույն աղբյուրի փոխանցմամբ՝ երկու օր առաջ էլ բոլոր դպրոցների ուսոցչական կոլեկտիվերին եւ տնօրեններին խաբեությամբ տարել են քարոզարշավների՝ ի սկզբանե ասելով, թե հանդիպելու են կրթության վարչության պետի հետ: Ապարանում, կարճ ասած, շունը տիրոջը չի ճանաչում:
Նշենք, որ բոլոր մարզերում էլ նույն իրավիճակն է: Հիշեցնենք՝ այսօր Yerkir.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն առավոտից սկսած հրատապ կարգով իր մոտ է կանչում մարզի դպրոցների տնօրեններին եւ պարտադրում ընտրողների ցուցակներ ներկայացնել։