կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-27 21:53
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեկվա մեր քաղաքացու սպանությունը պետք է այս իշխանության կողմից լինի վերջինը՝ Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնենք․ Իշխան Սաղաթելյան

Երեկվա մեր քաղաքացու սպանությունը պետք է այս իշխանության կողմից լինի վերջինը․ Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Գարեգին Նժդեհի հրապարակից մեկնարկած «Դիմադրության» շարժման իրազեկման երթի ավարտին՝ իր եզրափակիչ խոսքում։

«Դուք քաջ գիտակցում եք, որ փողոց դուրս չեք եկել մեզանից որևէ մեկին իշխանության բերելու համար՝ դուրս եք եկել հանուն հայրենիքի, հանուն Արցախի, հանուն անվտանգության, հանուն մեր վաղվա օրվան։ Դուք քաջ գիտակցում եք, որ այս պատերազմի և պարտության խորհրդանիշ քաղաքական ուժը մեր երկիրը տանելու է նոր զիջումների և նոր պարտությունների, եթե սրանց վերջը չտանք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Երեկվա դեպքը ողբերգական էր, նշեց նա, այս մարդու իշխանության գալուց հետո անընդհատ մահեր, զոհեր․ Նիկոլի արյունոտ ընթացքը պետք է կասեցնենք։

Նշենք, որ այսօր բողոքի ապակենտրոն զանգվածային գործողությունների 3-րդ օրն է։ Զուգահեռ երկրի խորհրդանշական 4 կողմերից քայլերթներ են շարժվում Երևան, որպեսզի մայիսի 1-ին համընդհանուր հանրահավաքով մերժեն գործող  իշխանությունների ապազգային քաղաքականությանը։

Մանրամասն՝ տեսանյութում․