կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 17:23
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի ձեռքը ճար լինի՝ 270 հազար քաղաքացիներին, որ մեզ քվեարկել են, հատ-հատ կձերբակալի. Իշխան Սաղաթելյան

Նիկոլի ձեռքը ճար լինի՝ այն 270 հազար քաղաքացիներին, որ մեզ քվեարկել են, բոլորին հատ-հատ կձերբակալի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը մամուլի ասուլիսում։

Նա նշեց, որ ակնհայտ է, որ փորձելու են այդ ճնշումները շարունակել, բայց չեն հասկանում, որ դա իրենց՝ պայքարից հետ չի պահելու և բոլոր ուղղություններով պայքարը շարունակվելու է։

«Իսկ ինչ վերաբերում է մանդատները վերցնելուն՝ վերջնական որոշումը կկայացնենք ՍԴ որոշումից հետո։ Մենք մանդատները վերցնելը դիտարկում ենք այն տեսանկյունից, թե արդյո՞ք դա մեր պայքարին խթան կհանդիսանա, և արդյո՞ք նպաստելու է մեր պայքարի ընդլայնմանը։ Այդ մանդատները միայն ու միայն ծառայելու են մեր պայքարին նոր ուժ տալու և այս հայրենադավ իշխանության դեմ մեր պայքարն ընդլայնելուն»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ խորհրդարան անցնելով՝ չեն դառնալու ընդամենը խորհրդարանական ընդդիմություն։

«Փողոցային պայքարը շարունակվելու է այս իշխանության դեմ, և մենք մեծապես կարևորելու ենք առաջիկայում մեր ժողովրդին ինքնակազմակերպելու հարցը․ անհնազանդության շարժումները, ակցիաները շարունակելու ենք և երկու-երեք ճակատով այս իշխանությունների դեմ պայքարելու ենք։ Այսինքն, այն բոլոր գնահատումները, որ տվել ենք այս իշխանություններին, մեր մոտեցումների մեջ որևէ բան չի փոխվել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․