Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության հարց է․ 10 մարդ լինի՝ 10-ով կպայքարենք, 10 000 լինի՝ 10 000-ով կպայքարենք՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կառավարության ելումուտը փակելու՝ բողոքի ակցիայի ժամանակ։
Նա նշեց, որ Փաշինյանը ամբողջական պատասխանատվություն է կրում դավաճանական բոլոր գործողությունների համար և ով այս պահին բողոքի ակցիային չի մասնակցում և նախընտրում է հեռուստացույցով ականջահաճո լուրեր լսել, չի կարող պատճառ դառնալ բողոքի ակցիաները դադարեցնելու համար։
«Էս մարդը չարիք է, էս մարդը հայ ժողովրդից վրեժ է լուծում, թող ֆեյքեր անի, հոդվածներ պատվիրի, թող ձերբակալի, ինչ կարա՝ թող անի, հետ չենք կանգնելու։ Եթե հետ կանգնենք, վաղը ոչ մեր երեխեքի, ոչ մեր ծնողի երեսին չենք կարողանալու նայել, ո՞նց ենք պատասխան տալու։ Այնքան սրիկա են, գնում են զինվորի ծնողներին, անհետ կորած, գերի ունեցող ընտանիքներին ասում են՝ ցույց անողներն են խանգարում, որ հետ չենք բերում։ Ժողովուրդ, 44 օրվա ընթացքում մինչև հիմա չի հրապարակել զոհվածների թիվը, գերիների թիվը, անհետ կորածների թիվը, ինչով է զբաղված էս մարդը։ Կառավարությունն իր պարտականությունները պետք է կատարի, չի կատարում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Ավելի վաղ նա խոսել էր այն մասին, որ ոստիկանները, որ հիմա այստեղ շարված են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու։
Մանրամասն՝ տեսանյութում․