Նիկոլ բերողներին
Կոչով դիմում եմ Ձեզ։
Հասկանալով 18 թվի ձեր շարժառիթը ու ամեն ինչ, ինչ_ որ պահից ինձ համար պարզ էր, որ փաստը փաստ է։ Հաղթեցիք հանուն ձեր երազած Հայաստանի։
Որպես ձեր հայրենակից, երբեք չեմ փորձել վատ վարել կամ մտածել ձեր մասին։
Տխրել եմ, որ հեռատես չեղաք, որ այլընտրանք չտեսանք ու թերեւս այդ պահին չունեիք։ Հատկապես,երբ որպես վերլուծաբանի, ասածներս սկսեցին կատարվել ու դարձանք հրի ու սրի երկիր, կորցրեցինք մեր ամենալավը ու թանկը, մեր բոլորիս զավակներին։
Հիմա, երբ Փաշինյան Նիկոլը իր ամեն քայլի մեջ ձախողվում է, երբ չներեց Սևերին ու մենք բոլորս պառակտված ենք, դուք ասելիք ունեք։
Հիմա, երբ վարչապետի շքախումբը հղի կին է քցում ավտոյի տակ, լավ մտածեք` ինքը պտի հրաժարական տա թե՞, դեռ տեղ կա արդարացնելու՞
Որոշողը դուք եք։
Կայացած երկրում վարչապետը կիջներ, կգրկեր ու ոտքով կտաներ հիվանդանոց, եթե դա էլ չաներ, գոնե չէր արդարանա` ինչ հիմա անում են իշխանական ռեսուրսները։
Կգրեր հրաժարական ու կգնար։
Բայց որքան, որ հասկանալի է դառնում, չի անելու։
Բերեցիք՞: Հիմա ասեք ձեր ասելիքը ու հետ տարեք։
Բացատրեք էդ մարդուն, որ դեռ չծնված երեխա է զոհվել։
Ոչ մեկը չնկատեց 18 թվի ապրիլի 25 ին վրաերթի ենթարկված 3 տարեկան Պավլիկի մահը։
Հիմա ակներև է ու տեսնում եք։
Քույրեր, եղբայրներ, հայրեր և մայրեր, Ձեր ասելիքի ժամն է։
Արթուր Գևորգյան
Քանդակագործ