Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ճիշտ կլինի, որ մինչեւ Ամանոր հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։
Yerkir.am-ի հաղորդմամբ՝ գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա եւ պիտի անցկացվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետեւյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.
1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլեւս չի վայելում երեւանցիների մեծամասնության վստահությունը:
2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները եւ ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրեւ քաղաքագլուխ:
3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:
Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչեւ Ամանոր»: