կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-09 18:57
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոչ եմ անում գալ այստեղ և թույլ չտալ, որ խորհրդարանի շենք որևէ պատգամավոր մուտք գործի․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ մտնելու որևէ փորձ որևէ մեկը չանի, մենք այդ սադրանքին չենք գնալու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ԱԺ բոլոր մուտքերը փակելու՝ Վազգեն Մանուկյանի կոչից հետո։

«Մեր՝ այստեղ գալու նպատակը հետևյալն է․ մենք 10 օր Բաղրամյան պողոտան փակել ենք, մեր բողոքն ենք արտահայտել, նախագահն իր շենքում է փակվել՝ չգիտեմ ինչով է զբաղվում, խորհրդարանն՝ իր շենքում։ Մենք այս փողոցը պետք է փակ պահենք, որովհետև այս Ազգային ժողովն այլևս անելիք չունի։ Մենք որևէ սադրանքի չենք տրվելու, մենք այս փողոցի վրա շարունակելու ենք մեր բողոքի ակցիան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա կոչ արեց մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տանը նստած ասում էին՝ քայլ չեք կատարում․ «Սա քայլ է, կոչ եմ անում գալ այստեղ, կանգնել մեր կողքին և թույլ չտալ, որպեսզի այս խորհրդարանի շենք որևէ պատգամավոր մուտք գործի, որովհետև նրանք այլևս անելիք չունեն»։

«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկեցին ցուցարարները։

Իշխան Սաղաթելյանի առաջարկով վրաններից երկուսը տեղադրեցին ԱԺ-ի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ։

Մանրամասն՝ տեսանյութում․