Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ոստիկա՛ն, ճամփա բաց» վանկարկումներով՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձեցին մտնել կառավարության շենք և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
Ցուցարարները հայտարարեցին, որ իրենք բախում չեն ուզում, ուզում են մտնել ու այդ մարդուն բացատրել՝ ինչ է կատարվում, որ՝ երկիրը խորը ճգնաժամի մեջ է և ինքը պետք է հեռանա։
«Ձեր գերագույն հրամանատարը հայտարարել է, որ սա ժողովրդի շենքն է, այդ պատճառով էլ ցանկանում ենք մտնել մեր հարկերով սպասարկվող շենք, բացատրել երկրում ինչ վիճակ է ու դուրս գալ»,-ոստիկաններին ասաց ցուցարարներից մեկը։
Մեկ այլ ցուցարար ենթադրեց, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի պառադն է նայում և առաջարկեց, որ իջնեն և իրենց ուղեկցեն վարչապետի մոտ։
«Եթե բոլորին կարելի է այստեղ մտնել, ուրեմն մեզ էլ է կարելի։ Այսինքն, ով վարչապետի հետ համաձայն չէ, ուրեմն լավ քաղաքացի չէ՞»,-ասաց մեկ այլ ցուցարար։
Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցները մանրադրամ նետեցին Փաշինյանի ու թիմի համար։