կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 12:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չկա Հայաստան առանց Տավուշի․ Ասպրամ Կրպեյանը միացել է Իջևանի երթին

Ինչպես չկա Հայաստան առանց Արցախի, այնպես էլ չկա Հայաստան առանց Տավուշի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով նույնպես միացել է արժանապատիվ քաղաքացիների երթին դեպի Երևան։

«Մեր հայրենիքի բոլոր մասերը մեզ համար սրբազան են։ Դրանք պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ մարդ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։ Մենք բոլորս պետք է մեր բաժին պատասխանատվությունը ստանձնենք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․