կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-29 11:29
Քաղաքական

«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը

«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը

«Հայաստան» դաշինքի ցուցակում է նաև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Դաշինքի ցուցակում նրա անունը 33֊րդն է։

Հիշեցնենք՝ այսօր հրապարակվել է «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին 50 պատգամավորի թեկնածուների ցանկը։

Հայտնենք, որ օրերս Yerkir.am-ին տված հարցազրույցում Ասպրամ Կրպեյանը խորը մտահոգություններ էր հայտնել ՀՀ֊ի, Արցախի և հայ ժողովրդի ներկայիս ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես նշելով. «Հետեւողական աշխատանքի արդյունքում մարդկանց պարուրեցին խորը նիրհի շղարշով, կարծես սեղմակ կա, սեղմեցին, ու ինքնապահպանման բնազդը անջատվեց։ Եթե 3, 2, 1 տարի առաջ այստեղ՝ այս այգում խոսեինք այս մասին, բոլորը կասեին՝ անհնար է, որ թուրքը մտնի մեր տարածք։ Հնարավոր չէ թշնամու ուժերը մտնեն հայկական տարածք, մնան անպատիժ, շարունակեն դիրքավորվել։ Մարդիկ տագնապ կունենային, կփորձեին տարբեր գործողություններ ձեռնարկել, ինչո՞ւ չեն անում հիմա․ այդ նիրհի մեջ են։ Ինքնապահպանման բնազդը եւ էդ վտանգը, որը իրենց տեւական եւ համառ տարատեսակ տեխնոլոգիաներով փորձել են մաշեցնել, մարդիկ ուղղակի չեն կարողանում դրան ադեկվատ եւ ճիշտ արձագանքել։ Չես կարող մեղադրել։ Դրա համար պետք են ազգային մոտեցումներով, ազնիվ մղումներով մարդիկ, որոնք իրենց ուսերին կվերցնեն էդ բեռը՝ նորից սեղմակը միացնելու»։