Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Առուշ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Գորիսի վերընտրված քաղաքապետ Առուշանյանը, որն այս պահին անօրինական կերպով ձերբակալված է, այս մասին հայտնել է՝ կալանավայրից հայտարարություն տարածելով։
Առուշ Առուշանյանից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է: ArmLur.am-ը կապ է հաստատել Ասպրամ Կրպեյանի հետ՝ հասկանալու համար, թե պատրաստվո՞ւմ է մանդատը վերցնել, թե՞ ոչ։ Արտերկրում գտնվող Կրպեյանը հայտնեց, որ վերցնելու է մանդատը և իր աշխատանքը շարունակելու է խորհրդարանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանը վայր էր դրել մանդատը, և ըստ ցուցակի՝ հաջորդը Ասպրամ Կրպեյանն էր, սակայն այդ ժամանակ նա չէր հաստատել` վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ:
Առուշանյանին ցուցակում հաջորդում է ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 33-րդն էր: