|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Ազգային ժողովը երկու նոր պատգամավոր ունի: Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց ԿԸՀ երկու արձանագրությունների մասին, ըստ որոնց՝ ԱԺ պատգամավոր են դարձել «Հայաստան» դաշինքից Ասպրամ Կրպեյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Միքայել Թումասյանը:
«Հիմա նորընտիր պատգամավորները, ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, պետք է երդվեն: Տիկին Կրպեյանը, ըստ ամենայնի, դեռ պատգամավոր չէ, որովհետեւ չի երդվի այս պահին, նա ներկա չէ դահլիճում: Պարո՛ն Թումասյան, համեցեք ամբիոնի մոտ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Միքայել Թումասյանը ԱԺ ամբիոնից հնչեցրեց երդման տեքստը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունից պատգամավորական մանդատից հրաժարվել էր ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, որին ցուցակում հաջորդում էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը նույնպես հայտարարությամբ հրաժարվել էր մանդատից: Հետեւաբար, մանդատը բաժին էր հասել դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածու Ասպրամ Կրպեյանին:
Իսկ ՔՊ խմբակցությունից Նազելի Բաղդասարյանն օրերս նշանակվել է Շիրակի մարզպետ եւ նրա մանդատը բաժին է հասել Միքայել Թումասյանին: