կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 00:06
Հասարակություն

Մեր խորհրդանշական երթին միացել են տարբեր բնակավայրերից, տրամադրությունը բարձր է, քայլել ենք 29 կմ. Ասպրամ Կրպեյանն ամփոփել է «Դիմադրություն» շարժման քայլերթի առաջին օրը

Մեր խորհրդանշական երթին միացել են տարբեր բնակավայրերից, տրամադրությունը բարձր է, քայլել ենք 29 կմ: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն ամփոփել է «Դիմադրություն» շարժման քայլերթի առաջին օրը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան, քանի որ զանգն արդեն հնչել է՝ եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Սաղաթելյանը նաև տեղեկացրել էր, որ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին իրենք կդիմավորեն մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ ընդդիմությունը Երևանում կիրականացնի ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․