|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համակարգել է դիրքորոշումներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ G7-ի երկրների առցանց գագաթնաժողովից առաջ։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր թելեգրամյան ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Զելենսկին նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահի հետ, որը «ինչպես միշտ բովանդակալից ու օգտակար է եղել»։
«Մենք ամուր պայմանավորվածություններ ունենք։ Այսօր կկայանա «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը, որին կմասնակցի Ուկրաինան, և այժմ մենք համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումներն Ամերիկայի հետ»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Բայդենը հայտարարել է, որ Կիևի առաջարկած «խաղաղության բանաձևը» դրական է ընկալվում։