Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինան հուսով է արևմտյան դաշնակիցներից մինչև 50 F-16 կործանիչներ ստանալ: Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ մարտական ինքնաթիռների թեման ուշադրության կենտրոնում լինի Ճապոնիայում G7-ի գագաթնաժողովում և Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին:
«Ուկրաինան ցանկանում է ընդհանուր թվով 40-ից մինչև 50 F-16 կործանիչներ, որպեսզի երեք կամ չորս էսկադրիլիա ձևավորի իր երկինքը պաշտպանելու համար», – գրում է հրատարակությունը՝ վկայակոչելով Սակի հայտարարությունը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ «ոչինչ չունի ռուսական ինքնաթիռները կանգնեցնելու համար»:
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը, Զելենսկին ցանկանում է, որ F-16-ը դառնա գլխավոր թեմաներից մեկը մայիսի 19-21-ը Հիրոսիմայում կայանալիք G7-ի գագաթնաժողովում և ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների՝ հուլիսին Վիլնյուսում կայանալիք հանդիպմանը։ Ըստ Սակի՝ Զելենսկին իր վերջին եվրոպական շրջագայության ժամանակ արևմտյան առաջնորդներից «հավաստիացումներ» է ստացել է, որ նրանք այդ հարցը կքննարկեն առաջիկա օրերին։
Հրատարակության տվյալներով՝ թեև Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան չեն կարող Կիևին առաջարկել F-16-եր, սակայն Սակը հայտարարել է, որ այդ երկրները «կարևոր ձայն ունեն միջազգային կոալիցիայում», և Ուկրաինան կցանկանար, որպեսզի նրանք «ոգեշնչեն» այնպիսի դաշնակիցների, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Թուրքիան։
Ավելի վաղ բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ ուկրաինացի օդաչուների ուսուցումը կսկսվի ամռանը, ինչպես նաև կշարունակվի մյուս երկրների հետ աշխատանքը Կիևին F-16 կործանիչների հնարավոր մատակարարման ուղղությամբ։ Երկուշաբթի օրը Վլադիմիր Զելենսկին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ քննարկել է «կործանիչների կոալիցիայի» ստեղծման հարցը։