կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-13 16:27
Աշխարհ

ԱՄՆ-ն Ուկրաինային հրետանային համակարգեր կմատակարարի

ԱՄՆ-ն Ուկրաինային հրետանային համակարգեր կմատակարարի

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աշխատում է Ուկրաինային հրետանային համակարգերի մատակարարման ուղղությամբ։ Մի մասը կարելի է տրամադրել սեփական պաշարներից։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին. հայտնում է РБК-Украина-ն:

Փսակիի խոսքով՝ ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ձգտելու է Դոնբասում շրջապատել և ջարդել ուկրաինական ուժերին։ Բացի դրանից՝ օդային և հրթիռային հարվածները երկրի մնացած հատվածներին կշարունակվեն։

«Քանի որ մենք ձգտում ենք արագացնել զենքի առաքումը, մենք հատկացրել ենք 1,7 միլիարդ դոլար։ Ինչպես բոլորդ գիտեք, մենք աշխատում ենք ուկրաինացիներին տրամադրել հրետանային համակարգեր, որոնք նրանք վերջերս խնդրել էին մեր կառավարությունների միջև բանակցություններում: Եվ մենք աշխատում ենք նրանց տրամադրել հրետանի ԱՄՆ-ի պաշարներից, ինչպես նաև հեշտացնել փոխանցումը այլ դաշնակիցներից և գործընկերներից, ինչպես դա արեցինք Ս-300-ի դեպքում»,- ասել է նա։