|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ - ն այս շաբաթ Ուկրաինային կտրամադրի 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Նա հստակեցրել է, որ մատակարարումները կներառեն 800 ՀՕՊ համակարգեր եւ 9 հազար հակատանկային համալիրներ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բացի այդ, ռազմական օգնության մեջ կմտնեն 7 հազար միավոր հրաձգային զենք, 20 մլն զինամթերք եւ անօդաչու թռչող սարքեր, հայտարարել Է Բայդենը:
«Ես ուզում եմ ազնիվ լինել ձեզ հետ, դա կարող է երկարատեւ եւ ծանր մարտ լինել», — հավելել է ԱՄՆ-ի նախագահը: