կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 11:46
Աշխարհ

Ուկրաինայի պատերազմի հաջորդ չորս շաբաթները վճռորոշ կլինեն Եվրոպայի համար. The New York Times

Ուկրաինայի պատերազմի հաջորդ չորս շաբաթները վճռորոշ կլինեն Եվրոպայի համար. The New York Times

Առաջիկա չորս շաբաթները կորոշեն Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի վերջնական արդյունքը՝ երկարաժամկետ հետեւանքներով, որոնք կազդեն Եվրոպայի քարտեզի վրա առաջիկա տասնամյակների ընթացքում: Այս մասին The New York Times-ին հայտնել են Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները։

Ըստ նրանց՝ եթե Ռուսաստանը կարողանա ճեղքել-անցնել դեպի արևելք, Պուտինը ավելի լավ հնարավորություն կունենա տանը ներկայացնելու «հատուկ ռազմական գործողությունը» որպես սահմանափակ հաջողություն և պնդելու, որ պաշտպանել է Ուկրաինայի ռուսամետ փոքրամասնությանը: Այնուհետև Ռուսաստանի ղեկավարը կարող է հրադադարի կոչ անել, բայց նաև դեռ քաջություն կունենա օգտագործել Դոնբասը, որպես լծակ, ցանկացած բանակցություններում։

Բայց եթե ուկրաինացի զինվորականները կարողանան դադարեցնել Ռուսաստանի հարձակումը Դոնբասում, պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի նախագահը կկանգնի դժվար ընտրության առջև՝ ավելի շա՞տ զորք ուղարկել պատերազմ, որը կարող է երկարաձգվել տարիներ, թե՞ լրջորեն շարունակել խաղաղ բանակցությունները: Առաջին տարբերակը կարող է նշանակել ազգային ամբողջական մոբիլիզացիա և քաղաքականապես ռիսկային է Կրեմլի ղեկավարի համար։

Պենտագոնի կարծիքով՝ ճիշտ սպառազինության և բարձր բարոյականության ու մոտիվացիայի պահպանման դեպքում ուկրաինական ուժերը կարող են ոչ միայն կասեցնել Ռուսաստանի առաջխաղացումը, այլև հետ մղել նրան։