Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բարդ է համարել Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունների իրավիճակը՝ ասելով, որ մասնակից երկրներն այս հարցում վճռական շաբաթներ կունենան:
«Ես երբեք չեմ կարծել, որ JCPOA-ն կատարյալ է, բայց դա ավելի լավ է, քան որևէ համաձայնություն չունենալը: Դուք կարող եք դրան այլ կերպ նայել: Այսօր մենք գտնվում ենք շատ ծանր իրավիճակում, քանի որ ամերիկյան նոր վարչակազմը խոստացել է վերադառնալ գործարքին, բայց օրեր են անցնում, և Իրանը չի տալիս բանակցությունների վերսկսման նշաններ: Ամեն օր Իրանի ուրանի հարստացումը ավելանում է: Սա կրիտիկական իրավիճակ է, որը մենք պետք է քննարկենք երեք գումարած երեք ձևաչափի շրջանակներում (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ, Չինաստան) և քննարկենք, թե ինչ է սա նշանակում, և ես այստեղ տեսնում եմ Ռուսաստանի և Չինաստանի պատասխանատվությունը, քանի որ եթե JCPOA-ն այլևս նպատակը չէ, դժվար կլինի: Հետևաբար, մենք դրա համար վճռական շաբաթներ ենք ունենալու»,- ասել է նա Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Մերկելը նշել է, որ բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ, քանի որ «որքան շատ լինի երեք գումարած երեք ձևաչափի երկրների միջև միասնությունը, այնքան ավելի հեշտ կլինի ճնշում գործադրել Իրանի վրա»:
«Ցավոք, չկա լիակատար համաձայնություն, թե ինչպես վարվել»,- հավելել է հեռացող կանցլերը՝ և հավելել, որ անհրաժեշտ է արագ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: