Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված մարտիկների հարազատները Ազատության հրապարակում միացան Արցախը Ադրբեջանի կազմում թույլ չտալու կոչով սկսված պայքարին՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նրանք փորձեցին վրան տեղադրել՝ հրապարակում գիշերելու համար, սակայն ոստիկանները խոչընդոտեցին զոհվածների ծնողների գործողություններին ու հորդորեցին սպասել։
Դուք մեր հանդեպ պատասխանատու եք՝ ասաց նրանցից մեկը ոստիկաններին։
«Ուզում ենք վրան տեղադրել ու միանալ մեր տղաներին, որ նրանց հացադուլից հանենք»,-ասաց մեկ այլ հարազատ՝ նկատի ունենալով Ազատության հրապարակում հացադուլ սկսած երկու տղաներին՝ Արթուր Ավագյանին և Նվեր Կիրակոսյանին, որոնք նույնպես մասնակցել են 44-օրյա պատերազմին։
Ուզում ենք հասկանալ էլի՝ ո՞նց են ասում, որ կարող էր այս պատերազմը չլինել ու այսքան երեխա չզոհվել՝ ասաց մեկ այլ հարազատ։
«Ստացվում է՝ իմ երեխան նոյեմբերի 7-ին անիմաստ զոհվե՞ց, եթե կարար չլիներ՝ թող չլիներ»,-նշեց նա։
Զոհվածների հարազատներին մոտեցավ նաև Ազատության հրապարակում անժամկետ նստացույց սկսած՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Որոշ ժամանակ սպասելուց հետո հարազատները, այնուամենայնիվ, բացեցին վրանը։
Ոստիկանները մոտեցան ու փորձեցին նորից հեռացնել այն, բայց չհաջողվեց։
Ոստիկանները 1 ժամ ժամանակ պահանջեցին՝ վերջնականապես որոշելու համար՝ վրան տեղադրել թույլատրո՞ւմ են, թե՞ ոչ։
Մանրամասն՝ տեսանյութում․