Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր քաղաքացիները պետք է հավաքվեն Հանրապետության հրապարակում, մենք կարող ենք առաջնորդել եւ փոփոխությունների պատասխանատվությունը վերցնել մեզ վրա՝ Հանրապետության հրապարակում մեր քաղաքացիների նեգրավման արդյունքում՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը, որը Հանրապետության հրապարակում է հազարավոր քաղաքացիների հետ։
Նա նշեց, որ դաշինքը ներկայացրել է պահանջները, այդ պահանջները ենթակա են իրագործման, որը իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված լավագույն բանաձեւն է։
Այդ պահանջները 3-ն են․
1․ Հրաժարում Պրահյան գործընթացից,
2․ Հրաժարում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուց եւ ՀՀ անկախության հռչակագրի ճանաչում եւ անվտանգություն արցախահայության համար,
3․ Որպես մեր անվտանգության կարեւոր երաշխիք՝ իրականացնել ամբողջական իշխանափոխություն․ ձեւավորել ժամանակավոր կառավարության, հետագայում ամբողջական իշխանափոխության իրականացման համար։
«Այն պատասխանատվությունը, որը փոխանցվում է, ենթադրում է նաեւ կարգապահություն բոլորի կողմից։ Որեւէ ավելորդ քայլ կդիտվի որպես խանգարիչ գործողություն։ Այն մարդիկ, որոնք վստահել են ընդդիմության առաջնորդությունը եւ մեզ ձայն են տվել, միայն այն առաջարկներին ու կոչերին լսեն, որոնք կհնչեն ընդդիմության կողմից»,-հայտարարեց Անդրանիկ Թեւանյանը։
Որպեսզի հնարավոր լինի խնդիրները տեղ հասցնել՝ նա անհրաժեշտ համարեց առավելագույն կազմակերպվածությունը։