Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մենք եկել ենք միանալու, ասելու, որ Արցախը թուրքերի հետ կապ չունի, Արցախը եղել է հայկական ու լինելու է հայկական՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասացին զոհված զինծառայողների մայրերը, որոնք Ազատության հրապարակում միացել են պայքարին։
«Այս երեխեքը, որ կռվել են ու այսօր այստեղ հացադուլ են անում, ոչ ոքին պետք չե՞ն, հիմա էլ էս երեխեքին ե՞ն ուզում կորցնել»,-նշեց նրանցից մեկը՝ նկատի ունենալով Արթուր Ազագյանին ու Նվեր Կիրակոսյանին, որոնք նույն հրապարակում հացադուլով են իրենց բողոքն արտահայտում։
Մեկ այլ մայր խոսեց Փաշինյանի հայտարարության մասին, որ կարող էր կանգնեցնել պատերազմը և կունենայինք նույն պատկերը, ինչ հիմա, բայց չի կանգնեցրել։
«Էն կորուստը, որ մենք ունեցել ենք՝ այդ հայտարարությունով սարքեց զրոյին հավասար, անգիտակից, անհավասարակշիռ մարդ է, պայքարելու ենք մինչև վերջ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․