Միասին կարող ենք
կարևոր
1717 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-12 19:49
Հասարակություն

Սփյուռքի հայությունը եկել է ասելու, որ մեր արմատներին հավատարիմ ենք, բայց նաև մտահոգ ենք հայրենիքի ճակատագրով,

Սփյուռքի հայությունը եկել է ասելու, որ մեր արմատներին հավատարիմ ենք, բայց նաև մտահոգ ենք հայրենիքի ճակատագրով,

Փարիզում  շարունակվում է Սփյուռքի ազգային զորաշարժի խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Տարոն Տեր-Խաչատուրյանը կարևոր դիտարկումներ է արել խորհրդաժողովի մասին՝ նշելով, որ  25 երկրից ավելի քան 160 մասնակից է ժամանել, ներառյալ՝ Հայաստանի և Արցախի պատվիրակությունները։ Նա հաջողված է համարել և՛պանելային  քննարկումները, և՛ բացման խոսքերը, կլոր սեղաները՝ նշելով, որ խորհրդաժողովը պետք է լինի զորաշարժի առիթ։

«Հետաքրքրական է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություներից 2 ամիս առաջ․ և Սփյուռքի հայությունը եկել է ասելու, որ մեր արմատներին հավատարիմ ենք, բայց նաև մտահոգ ենք հայրենիքի ճակատագրով, հայրենիքի ինքնությամբ, հայրենիքի անվտանգությամբ և այդ բոլորի մեջ կակնկալենք, որ իբրև մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ ժողովուրդ, ձեռք-ձեռքի տված կարողանանք թե՛ հայրենիքի հիմնական դժվարությունները հաղթահարել, թե՛ Սփյուռքի մեջ մեր հայկական ինքնությունը պահել»,- նշել է Տարոն Տեր-Խաչատուրյանը։