կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-26 21:40
Քաղաքական

Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Է. Շարմազանով

Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ. Է. Շարմազանով

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հերթական նիստը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկվել է առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ մասնակցության հարցը: Այս պահին ՀՀԿ-ն ունի 60 համայնքի ղեկավարի թեկնածու, ԲՀԿ-ն ունի 6, ՀՅԴ-ն 3 և 39 անկուսակցական թեկնածուներ:

«Ինչպես տեսնում եք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ներկապնակը հարուստ չէ, հիմնականում երկու կոալիցիոն և մեկ ընդդիմադիր կուսակցություն է մասնակցում»,- ասաց նա:

Շարմազանովն անդրադարձավ մեքսիկացի պատգամավորների` Արցախ այցելության հետ կապված Ադրբեջանի հիստերիային:

«Իմ մեքսիկացի գործընկերներին Ադրբեջանի հիստերին չի անհանգստացնում: Նրանք շատ լավ իմացել են` ուր են գնում:Արցախում մենք շատ բարձր մակարդակի հանդիպումներ ենք ունեցել Արցախի քաղաքական իշխանության հետ:եղել է իմ կողմից հրավեր` որ նրանք այցելեն Հայաստան, որից հետո առաջարկել ենք տեսնել Արցախը, ուղեկցել ենք նրանց Արցախ: Մեքսիկացի պատգամավորները բարձր տրամադրությամբ վերադարձել են Արցախից, ու նրանք հասկացել են, որ Արցախում զարգանում է ժողովրդավարական, անկախ պետություն»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ժնևյան հանդիպումից հետո Ադրբեջանի կողմից տարածքային ամբողջականութան հարցի հե կապված շահարկումներին, Շարմազանովի խոսքով` այդ հայտարարությունները բացառապես ներքին սպառման համար են, և որևէ ընդհանրություն չունեն բանակցվող փաստաթղթի սկզբունքների հետ:

«Բայց եթե ադրբեջանցիները խոսում են տարածքային ամբողջականության մասին, այստեղ պետք է նրանց հիասթափեցնեմ, Արցախը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Արցախը ոչ մի օր, ոչ մի վայրկյան չի եղել Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Նրա խոսքով` հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, մինչև Ադրբեջանի անկախ պետության հիմնադրումը, Արցախում գոյություն ուներ հայկական պետական միավորում: Ավելին, 1923,1924թթ ԼՂԻՄ-ը ունեցել է նաև իր Սահմանադրությունը: Խորհրդային ժամանակաշրջանում ԼՂԻՄ-ը ընդամենը տնտեսական կապի մեջ է եղել Ադրբեջանի հետ: Եվ երբ պետությունները օրենքով սահմանված կարգով անջատվել են Խորհրդային Միությունից, այնպես էլ ԼՂ-ն, որպես Խորհրդային կազմում գործող պետական միավոր, իրականացրել է հանրաքվե և անջատվել այդ միությունից: