|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանման հարցում՝ երկու երկրների միջև հաղորդակցության նոր միջանցք ավարտելու նպատակով։ Ինչպես հայտնում է dolat.ir-ը, այս մասին Թեհրանում Հայաստանի դեսպան Արսեն Ավագյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ճանապարհների եւ քաղաքաշինության փոխնախարար Խայրուլլահ Խադեմին։
Խայրուլլահ Խադեմին ասել է, որ Իրանը ձգտում է ամրապնդել իր տարանցիկ առավելությունները՝ կառուցելով նոր միջազգային ուղիներ։
Այդ նպատակով կառուցվել կամ կառուցվում են նոր ճանապարհային, երկաթուղային և ծովային ուղիներ, որոնք կհեշտացնեն Իրանի մուտքը Հյուսիս-հարավ միջանցքի և եվրոպական միջանցքի երկրներ, կնվազեցնեն փոխադրման ժամանակը, հետևաբար՝ կնվազեցնեն տրանսպորտային ծախսերը։
Իրանը ներկայումս ապահովում է Հայաստանի հետ այս հաղորդակցությունն ավարտելու պայմանները՝ Թավրիզից դեպի Նորդուզ սահման ճանապարհ կառուցելով։