|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա որևէ նորություն՝ կապված Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հետ:
«Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար, մանավանդ այս քաղաքական իրավիճակում, բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայման: Մենք մեր քաղաքական պատրաստակամությունն ենք հայտնել բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում, ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում և Հայաստանի ազգային շահերի համատեքստում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: