կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-20 15:35
Տարածաշրջան

Թուրքիան մտադիր չէ խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը. Չավուշօղլու

Թուրքիան մտադիր չէ խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ թուրքական կողմը կապահովի սեփական սահմանների, քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև կպայքարի Անկարային երկար տարիներ հետապնդող ահաբեկիչների դեմ։

«Թուրքիան չի պատրաստվում խախտել Իրաքի տարածքային ամբողջականությունը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ հատուկ գործողության ժամանակ»,- հայտարարել է նա։

«Ինչո՞ւ իրաքյան կողմը չի անհանգստանում իր տարածքում գտնվող ՔԱԿ-ի ահաբեկիչների համար, մենք չենք խախտում Իրաքի տարածքային ամբողջականությունը, նման մտադրություններ չունենք»,- ասել է Չավուշօղլուն ճեպազրույցի ժամանակ։

Նախարարի խոսքով՝ իր երկիրն ապահովելու է իր սահմանների, քաղաքացիների անվտանգությունը, ինչպես նաև պայքարելու է ահաբեկչության դեմ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 18-ին Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Հյուսիսային Իրաքում։ Ռազմական գործողություններին մասնակցում են հատուկ նշանակության ուժերը, ինչպես նաև հանրապետության օդուժը։ Ինչպես ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իր երկիրը վճռական է դիմակայել ահաբեկիչներին, որոնք հետապնդում են իրենց արդեն 40 տարի։

Գործողությությունները տեղի են ունենում Իրաքի հյուսիսում` Իրաքյան Քուրդիստանում, որի իշխանություններն աջակցում է թուրքերին` քրդերի փոխարեն: