Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիան ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին Թբիլիսիում իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն` պատասխանելով թուրքական նավերի` դեպի Աբխազիա շարունակվող այցերի մասին հարցին:
Դավութօղլուի խոսքով` Թուրքիան մշտապես է ընդգծում Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Նա նաև նշել է, որ Թուրքիան ունի մեծ աբխազական համայնք և ցանկանում է, որպեսզի այդ հարցը լուծվի Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակում: «Կովկասում Վրաստանը կարևորագույն երկրներից մեկն է, և հույս ունեմ, որ շուտով կարվեն առաջընթաց քայլեր»,- ասել է Դավութօղլուն:
Նավերի վերաբերյալ նախարարը հայտարարել է, որ այդ խնդիրը կլուծվի շուտով` գործող թուրք-վրացական հարաբերությունների շրջանակներում. հայտնում է Грузия-онлайн-ը: