կարևոր
3472 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-12 12:56
Քաղաքական

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի հստակ տարածք, որպեսզի հնարավոր լինի ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը․ Վարդան Ոսկանյան

Ադրբեջան կոչվող արհետածին տարածքային ամբողջականությունը որևէ պարագայում իր մեջ չի ներառում Արցախի Հանրապետության տարածքը, ընդ որում այն տարածքը որտեղ Արցախի Հանրապետությունը, նրա ժողովուրդի կամքի շնորհիվ հռչակել է անկախություն, հետևաբար, եթե նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման տարածքային ամբողջականության մասին խոսք է գնում, ապա դրանում որևէ պարագայում չպետք է և չի կարելի ներառել Արցախի հանրապետությունը։ Այս մասին ասաց իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Սա հակասում է ոչ միայն միջազգային իրավունքներին, այլ տարրական ու մարդկային բարոյականությանը, որտեղի ժողովուրդը ինքն է որոշել ինչպես պետք է ապրի, և դա արել  է ԽՍՀՄ օրենսդրության ոգուն համաձայն։ Հետևաբար այս համատեքստում այս խնդիրը պետք է համարել փակված։ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի հստակ տարածք, որպեսզի հնարավոր լինի ճանաչել նրա տարածքային ամբողջականությունը։ Եթե այս պետություն կոչեցյալը իրեն հռչակել է 1918-1920թթ․ գոյություն ունեցած ադրբեջանական ժողովրդական հանրապետության իրավահաջորդ, ապա այդ ժողովրդական հանրապետություն կոչեցյալը չի ունեցել հստակ տարածք։ Հետևաբար Ադրբեջան արհեստածին կազմավորումը, այսօրվա ադրբեջանական հանրապետությունը, նույնպես չունի հստակ տարածք, ուստի այդ տարածքային ամբողջականության ճանաչելը, որքան էլ հայտարարությունների մակարդակով լինի, չունի որևէ հիմք։ Այսինքն մենք գործ ունենք մի պետական կազմավորման հետ, որը խոցելի է բոլոր առումներով։ Հետևաբար չպետք է տրվել Բաքի բռնապետական քարոզչական հնարքներին, և պարբերաբար գնալ այդ ճանապարհով»,- ասաց նա։

Իրանագետի խոսքով՝ Ադրբեջանը նախ պետք է հստակեցնի՝ ինչ տարածք ունի, իսկ իրենց հստակեցրած տարածքը «ներառում է»  նաև ՀՀ-ն․ «Նույն այդ ասուլիսում Բաքվի բարբարոսական խմբի պարագլուխը  հայտարարեց, որ ՀՀ տարածքը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» է և այդտեղի ադրբեջանցիները պետք է վերադառնան հետ, և նա պետական մակարդակով հանձնարարություն տվեց պատկան մարմիններին զբաղվելու այդ խնդրով։ Հետևաբար մի կողմից խոսում է, թե իբր իր պետություն կոչվողի տարածքային ամբողջականություն կոչվածը պետք է ճանաչվի, մյուս կողմից հենց նույն պահին հավակնություն է ներկայացնում ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ։ Սա շատ կարևոր նրբերանգ է, որը պետք է  շեշտադրենք»։

Իրանագետը կարծում է, որ Ադրբեջանում կա ծրագիր նվազագույն հավակնությունների առումով, և կա ծրագիր առավելագույն հավակնություններով, և Բաքվի բռնապետական խումբը գնալու է հնարավոր առավելագույնի ճանապարհով․ «Նվազագույն խնդիրը, որը ըստ իրենց նրանք լուծում են, Հայաստանի վրա քարոզչությունների կիրառումն է, որ «տեսեք, եթե շարունակում են խոսել Արցախի հայության ինքնորոշման մասին, ապա այս ադրբեջանցի կոչեցյալները կվերադառնան Հայաստան, և դուք ստիպված կլինեք քննարկել նրանց «ինքնորոշման իրավունքը»»։ Դա նվազագույն ծրագիրն է, որը պետական մակարդակով առաջ է տարվելու։ Երկրորդ բաղադրիչը, որի վերաբերյալ որևէ պատրանքներ լինել չի կարող, դա այն է, որ ադրբեջանցի կոչեցյալները, վերադառնալով Հայաստան, դառնալու են այն ծրագրի մի մաս, որը ենթադրում է Հայաստանի մասնատում, Սյունիքի մարզի պոկում Հայաստանից, Վայոց Ձորի մարզի պոկում Հայաստանից, Գեղարքունիքի մարզի մասնատում  Հայաստանից, և ընդհանրապես Հայաստանի մասնատում։ Այստեղ պատրանքներ ունենալ չի կարելի»,- ավելացրեց նա։