|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսական էստրադայի վառ ներկայացուցիչ Ֆիլիպ Կիրկորովը վերջապես հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Կիևի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետ. հայտնում է ТСН-ն:
Հիշեցնենք, որ երգիչը Կիևում համերգից հետո որոշել էր հանգստանալ մայրաքաղաքի ռեստորաններից մեկում: Երբ Կիրկորովը դուրս է եկել շենքից, տեղական լրատվամիջոցի մի ֆոտոլրագրող փորձել է լուսանկարել վերջինիս: Նույն պահին միջամտել են Կիրկորովի թիկնապահները` փորձելով խանգարել լրագրողին: Արդյունքում լրագրողը գլխին հարված է ստացել շշով:
ԶԼՄ-ի համաձայն՝ Կիրկորովի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ երգիչը ֆոտոլրագրողի ասածը որակել է որպես սադրանք: Զրպարտության համար, ըստ երգչի, վերջինս պետք է պատասխան տա դատարանում: