Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Պաշտպանության նախարարը ապրիլի 17–ի առավոտյան հայտարարեց Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճամբարների դեմ լայնածավալ գործողություններ սկսելու մասին։
Հայտնի է դարձել, որ թուրքական կողմը Հյուսիսային Իրաք ռազմական ներխուժման համար ոտքի է հանել 33 հատ F-16 կործանիչներ, օդում կործանիչների լիցքավորումն ապահովող օդանավեր, ATAK ուղղաթիռներ, հարվածային ու հետախուզական ԱԹՍ–ներ, հրետանային դիվիզիոններ, այդ թվում 40 կմ հեռահարությամբ հարվածող Fırtına հրետանային միավորներ եւ հատուկ նշանակության մեծաթիվ ջոկատներ։
Թուրքական կողմի հիմնական թիրախները Թուրքիայի հետ սահմանակից Հյուսիսային Իրաքի Մեթինա, Զապ եւ Ավաշին–Բասյան շրջաններում երկար տարիներ տեղակայված PKK–ի ճամբարներն են։
Թուրքական պաշտոնական տեղեկություններով երկու օրյա ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 1 եւ վիրավորվել 3 թուրք զինվորական։ Թուրքական կողմը պնդում է նաեւ, որ իրենց հաջողվել է քուրդ զինյալմների որոշ ճամբարներ գրավել եւ սպանել 26 քուրդ զինյալի։
Հաշվի առնելով թուրքական կողմի լայնամասշտաբ գործողություններն ու հարձակմանը մասնակցող մահաբեր զինատեսակները, քրդական ուժերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել։
Քրդական կողմը եւս հայտնում է իր եւ թուրքական զորքերի սպանվածների մասին։ Ըստ PKK–ի՝ թուրքական կողմն արդեն ունի 28 սպանված, իսկ տեղացի թուրք լրագրողները նշում են մինչեւ 44 սպանվածի մասին, այդ թվում մեկ թուրք բարձրաստիճան զինվորականի սպանության մասին։
Իրաքի իշխանությունները դատապարտել են ինքնիշխան երկրի սուվերեն տարածք Թուրքիայի ռազմական ներխուժումը։
Իրաքի ԱԳ նախարարություն է կանչվել Բաղդատում Թուրքիայի դեսպանը, որին բողոքի նոտա է հանձնվել։
Իրաքի նախագահական պալատը եւս դատապարտել է եւ անթույլատրելի համարել Թուրքիայի գործողությունները այլ երկրի սուվերեն տարածքում եւ պահանջել անհապաղ դադարեցնել գործողությունները։