կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-09 17:40
Տարածաշրջան

Թուրքիան երկրի հարավ-արևելքում ռազմական գործողություն է սկսել

Թուրքիան երկրի հարավ-արևելքում ռազմական գործողություն է սկսել

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Շըրնաք գավառում սկսվել է «Էրեն Քըշ» հակաահաբեկչական գործողության առաջին փուլը. հայտնում է Anadolu-ն՝ Թուրքիայի ՆԳՆ-ին հղումով։

Հաղորդվում է, որ PKK-ի ահաբեկիչների դեմ գործողությունն իրականացվում է Բեսթլեր-Դերելեր շրջանում՝ ոստիկանության և ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատների 1550 անդամների մասնակցությամբ։

Նշվում է, որ «Էրեն Քըշ» գործողության նպատակը Թուրքիայի այս հատվածում «ահաբեկչության սպառնալիքի վերացումն է»։

«Ահաբեկչակական սպառնալիք» ասելով՝ Թուրքիան նկատի ունի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը՝ PKK-ին, որը երկրի հարավ-արևելքում պարբերաբար բախումներ է ունենում թուրքական զորքերի հետ: