կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-29 17:32
Տարածաշրջան

Թուրքիան Դերսիմում ռազմական գործողություն է սկսել

Թուրքիան Դերսիմում ռազմական գործողություն է սկսել

Թուրքիայի արևելքում գտնվող քրդաշատ Թունջելի (Դերսիմ) նահանգում հինգշաբթի սկսվել է Eren Abluka հակաահաբեկչական գործողության յոթերորդ փուլը։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գործողության նպատակը Թուրքիայի այս հատվածում ահաբեկչության սպառնալիքի վերացումն է։

Գործողությանը մասնակցել է ժանդարմերիայի հատուկ նշանակության ջոկատի 622 զինծառայող՝ բաժանված 40 խմբի։

Գործողության առաջին օրը Բուզլութեփե շրջանում օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է «ահաբեկիչների» 5 թաքստոց, որտեղ առգրավվել են «ահաբեկչական կազմակերպության» մեծ թվով փաստաթղթեր։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ 1984 թվականից ի վեր, երբ Քուրդիսատանի աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի զինյալներն առաջին անգամ ահաբեկչություն իրականացրին Թուրքիայում, թուրքական անվտանգության ուժերի հազարավոր ներկայացուցիչներ, զինվորականներ և քաղաքացիական անձինք զոհվել են այս կազմակերպության ձեռքով։

Սիրիայում ՔԱԿ-ը գործում է PYD և YPG անուններով, իսկ վերջին երկու տարում իրենց անվանում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր»։

Իրանում ՔԱԿ-ը գործում է որպես «Քուրդիստանի ազատ կյանք» կուսակցություն (PJAK):