կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 17:07
Տարածաշրջան

Ալիևը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ բանակցություններից և ասել, որ Փաշինյանը ձգձգում է Բաքվին աշխարհագրական կոորդինատների տրամադրումը

Ալիևը մանրամասներ է ներկայացրել Փաշինյանի հետ բանակցություններից և ասել, որ Փաշինյանը ձգձգում է Բաքվին աշխարհագրական կոորդինատների տրամադրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։

Նա բարձր է գնահատել Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպումը։

«Եռակողմ հանդիպումից, որը շատ կառուցողական էր, լավ արդյունքներով ու ձեռքբերումներով, անցել է երկու շաբաթ։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Շառլ Միշելին՝ իր ջանքերի և մթնոլորտ ստեղծելու համար, որը թույլ տվեց մեզ քննարկել շատ կարևոր հարցեր և համաձայնել սկսել նորմալացման գործընթացը։ Կարծում եմ՝ դա մեկնարկային կետն էր։ Որովհետև մենք պայմանավորվեցինք ստեղծել սահմանային հանձնաժողովներ և, միևնույն ժամանակ, խաղաղ համաձայնագրի աշխատանքային խմբեր։ Այս մասին մենք նախկինում էլ խոսել ենք, և, ինչպես գիտեք, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի դիրքորոշումը միշտ եղել է այն, որ մենք պետք է բանակցություններ սկսենք խաղաղ համաձայնագրի շուրջ։ Կարծում եմ՝ պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ ապրիլի 6-ին Բրյուսելում։ Այդ ժամանակվանից մենք աշխատում ենք, ԱԳՆ-ն աշխատում է, և իմ վարչակազմը կապի մեջ է ձեր թիմի հետ, և մենք պատրաստ ենք սկսել, ինչպես պայմանավորված է: Կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք այս առաջընթացը, և որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան պայմանավորվածություններին»,- ընդգծել է Ալիևը։

Նրա խոսքով՝ հայկական կողմի հետ պարզաբանում պահանջող հարցերից մեկը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության հարցն է։

«Ես նկատի ունեմ և՛ երկաթուղին, և՛ ճանապարհը։ Ինչ վերաբերում է երկաթուղուն, ես նախագահ Միշելին տեղեկացրի, որ մենք Ադրբեջանում կառուցել ենք ավելի քան 100 կիլոմետր և 60 կիլոմետր երկաթուղի, և հաջորդ տարի կավարտենք շինարարությունը։ Սակայն, ցավոք, Հայաստանում տեխնիկատնտեսական հիմնավորումը դեռ չի սկսվել, ինչը վկայում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել։

Ինչ վերաբերում է մայրուղուն, ապա Ադրբեջանից ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, ճանապարհի մեծ մասն արդեն կառուցված է։ Նաև հույս ունենք, որ մինչև հաջորդ տարվա վերջը ավտոճանապարհը կհասցնենք Հայաստանի սահմանին։ Բայց, ցավոք, Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետը չի նշել աշխարհագրական կոորդինատները։ Ես այս հարցը բարձրացրել եմ փետրվարի 4-ի հանդիպմանը՝ տեսակոնֆերանսի միջոցով, սակայն արձագանք չի եղել։ Ապրիլի 6-ին կրկին խնդրեցի ճանապարհի աշխարհագրական կոորդինատները, բայց պատասխան չեղավ։ Հուսով եմ, որ մենք այն շուտով կստանանք»,- ընդգծել է Ալիեւը։