կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-23 10:49
Աշխարհ

Զարիֆի սարկազմը՝ ԱՄՆ խոցված ԱԹՍ-ի կոորդինատների մասին

Զարիֆի  սարկազմը՝ ԱՄՆ խոցված ԱԹՍ-ի կոորդինատների մասին

«Twitter»-ի իր միկրոբլոգում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հավելյալ տեղեկություններ է ներկայացրել հունիսի 20-ին Իրանի օդային տարածք ներխուժած, ԱՄՆ ԶՈՒ-ի անօդաչու թռչող սարքի խոցման վայրի կոորդինատների մասին:

«Հինգշաբթի օր, Իրանի կողմից խոցված ԱՄՆ ռազմական ԱԹՍ-ի հետագծի ավելի ինտուիտիվ մանրամասներին ծանոթանալու համար, ուսումնասիրեք այս քարտեզը եւ ներկայացված կոորդինատները: Խոցման պահին, ԱԹՍ-ի գտնվելու վայրի կոորդինատների մասին որեւէ կասկած լինել չի կարող.

Քարտեզի ուղեցույց.

Կապույտ կետեր՝ ԱԹՍ

Դեղին գիծ՝ Իրանի թռիչքների տեղեկատվական գոտի

Կարմիր գիծ՝ Իրանի ջրային տարածքի սահմանագիծ

Կանաչ գիծ՝ Իրանի ծովային տարածքի սկիզբ

Դեղին կետեր՝ Իրանի թողարկած զգուշացնող ազդանշաններ

Կարմիր կետ՝ ԱԹՍ-ի խոցման վայրը

Եւ վերջում. կարմիր կետը, Իրանի տարածք ներխուժած ԱԹՍ-ի խոցման վայրն է, իսկ դրանից այն կողմ՝ ԱՄՆ սահմանը»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը: