Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, խոսելով Թուրքիայի ղեկավարի հետ բանակցությունների արդյունքների մասին, Սպիտակ տան ղեկավարը Էրդողանի հետ հանդիպումը համարել է դրական և արդյունավետ, ինչպես նաև վստահություն հայտնել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում «իրական առաջընթացի» հասնելու հարցում. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես հենց նոր ավարտեցի իմ հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Մենք ունեցանք դրական և արդյունավետ հանդիպում: Հիմնականում՝ դեմ առ դեմ», - ասել է Բայդենը:
«Մեր թիմերը կշարունակեն քննարկումները, և ես համոզված եմ, որ մենք իրական առաջընթաց կունենանք Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև»,- ավելացրել է նա:
Բայդենն ասել է, որ Էրդողանի հետ քննարկել է, թե ինչպես են երկու երկրները «հետագայում գործելու մի շարք հարցերի շրջանակում»: «Մեր երկու երկրները մեծ օրակարգ ունեն», - ասել է ԱՄՆ նախագահը: