Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման մեխանիզմների վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի, հողամասերի, կոորդինատների անճշտություններ և անհամապատասխանություններ: Ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում ոլորտային կազմակերպությունների բնականոն գործունեության, այդ թվում` սեփականության իրավունքի իրացման, պետական վերահսկողական համապատասխան գործառույթների տեսանկյունից:
Հաշվի առնելով դա` վարչապետը հանձնարարեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին ու աշխատակազմի ղեկավարին` 7-օրյա ժամկետում մշակել և ներկայացնել ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասերի ճշգրտման աշխատանքների իրականացման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Համապատասխան մարմիններին հանձնարարվեց երկամսյա ժամկետում վեր հանել ընդերքօգտագործող կազմակերպությունների, հատկապես` մետաղական հանածոների ոլորտում տրամադրված փաստաթղթերում առկա տեղամասերի և հողամասերի համապատասխան կոորդինատների անճշտությունները, ձեռնարկել միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ: