Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցուցմունք տվող անձանց նույնաբովանդակ տեքստերից դժվար չէ կռահել, որ գործ ունենք ուղղորդվածության հետ. չեն հիշում ոչինչ, բացի կոնկրետ դեպքից՝ Yerkir.am-ին ասաց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։
«Նրանք հաստիքային վկաներ են, որոնք եկել են կոնկրետ տեքստեր ասելու: Կարծում եմ, որ դեռևս մի չորս-հինգ դատական նիստ այս շոուն կշարունակվի, բայց վերջում ես ակնկալում եմ կոնկրետ իրավական գնահատական այս գործին»,-ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․