կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-19 16:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա մահակ է՝ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու․ Սերգեյ Հարությունյանը՝ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Այդ օրվա դեպքի հետ կապված ընդամենը տեսաերիզներ ներկայացվեցին, որտեղ ապօրինի որևէ գործողություն ընդհանրապես որևէ քաղաքացու կողմից չի կատարվում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ խոսելով «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի քննության մասին դատական նիստից հետո։  

«Ավելին՝ իմ 7 պաշտպանյալներից որևէ մեկը այդ կադրերում որևէ գործողություն չի անում բացի կանխելուց, բաժանելուց, կոչ անելուց, որ հանդարտվեն»,-ասաց նա։

Փաստաբանի համար հետաքրքրական է, որ դեպքից ընդամենը 4 օր հետո քննչական գործողության ժամանակ տեսաերիզը զննում են և այտեղ արձանագրում իր պաշտպանյալներին, որոնք բոլորը քաղաքական ակտիվ գործիչներ են։

«Ակնհայտ է, որ այս գործը շինծու, մտացածին է և քաղաքական հետապնդում է պարունակում։ Սա մահակ է՝ մարդկանց նկատմամբ ճնշում գործադրելու։ Դատախազությունը որևէ էական, լուրջ փաստարկ չունի, և տպավորություն ստեղծելու համար, որ գործ են արել, հատորներով տարբեր տեսաերիզներից կադրեր են վերցրել, թե ինչպես են երևում մարդիկ, բայց որևէ ապացուցողական բազա չկա դրանց մեջ»,-ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ գործը դեռևս դատաքննության փուլում է, հաջորդ նիստին կբերվեն շշեր, որոնք դատախազության դեմից են հավաքվել, որոնք նորից որևէ ապացույցի հետ կապ չունեն։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Հաջորդ նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․