|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Համաշխարհային գիտությունը հարստացել է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին տարիների մասին նոր տեղեկություններով:
Մի խումբ գիտնականների հաջողվել է վերծանել 2 հազար տարի առաջ կապարե շերտերի վրա արված սուրբ տեքստերի մի մասը. տեղեկացնում են լոնդոնյան ԶԼՄ-ները: Դրանք հիմնականում գրված են եբրայերենի վրա հիմնված գաղտնագրերով եւ հիերոգլիֆներով:
Հինգ տարի առաջ Հորդանանի հյուսիսում տեղի բնակիչները հայտնաբերել էին մոտ 70 գիրք, որոնցից յուրաքանչյուրը կազմված էր մետաղալարով միմյանց միացված կապարե էջերից: Հայտնագործությունը գաղտնի էր պահվել, սակայն այն բանից հետո, երբ այդ հնագույն գրադարանի մի քանի պոտենցիալ գնորդներ դիմել էին գիտնականներին` դրա իրական լինելը ճշտելու համար, գանձի մասին հայտնի է դարձել լայն հասարակայնությանը: