կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 14:34
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դա հայհոյանք չի եղել՝ դա նրա բնութագիրն է․ «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով մեղադրյալ

Մենք ընդհանրապես խուլիգանություն չենք արել՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով մեղադրյալ Արշակ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Անձամբ ես այդ օրը մասնակցել եմ ակցիային, շշերի հետ առնչություն չեմ ունեցել, «հայհոյանք» ասվածը դա հայհոյանք չի եղել՝ դա նրա բնութագիրն է, բայց ես, ցավոք, հայհոյանք չեմ տվել՝ ես բաժանելիս եմ եղել ոստիկաններին ու քաղաքացիներին, որ բախում տեղի չունենա»,-ասաց նա։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․