կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-19 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բոլոր վկաները Ոստիկանության ծառայողներ են՝ դրանից բխող հետևանքներով․ Մելիքյանը՝ «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Բոլոր վկաները Ոստիկանության ծառայողներ են՝ դրանից բխող հետևանքներով, քանի որ Ոստիկանության ծառայողները գտնվում են անմիջական ծառայողական ենթակայության ներքո՝ Yerkir.am-ին ասաց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։

Գործն այս պահին գտնվում է ապացույցների գնահատման փուլում։

«Պատրաստվում ենք բովանդակային հարցեր ուղղել վկաներին, որովհետև մենք՝ ծանոթանալով այլ փաստաթղթի կարգավիճակ ունեցող տեսագրություններին, տեսանք, որ որևէ տեղ չէր երևում, որ կոնկրետ իմ վստահորդը, և նաև մյուս ամբաստանյալներն ին-որ ապօրինություններ կատարեին»,-ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․