կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 14:07
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ապացույց» ասվածը ուռճացված է՝ ոստիկանի ցուցմունք, ջերմուկի շշեր․ «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան

Ապացույցների հետազոտման փուլում ենք գտնվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում։

Նա մի քիչ ուռճացված է համարում «ապացույց» ասվածը, որովհետև տվյալ գործով «ապացույց» ասվածը ընդամենը մի քանի ոստիկանի ցուցմունք է և ինչ-որ ջերմուկի շշեր՝ կիսով չափ լի, կիսով չափ դատարկ։

«Որպես այդպիսին այս գործով ապացույցներ չկան, սա հերթական հնարովի գործն է, որ ես բազմիցս ասել եմ։ Տեսնում ենք՝ ինչ մթնոլորտ է երկրում, պարբերաբար նմանատիպ գործեր են հարուցվում»,-նշեց փաստաբանը։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․