Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միանշանակ է, որ սա հերթական քաղաքական հետապնդման փորձն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Սերգեյ Հարությունյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում։
Նա ընդգծեց, որ արդեն տեսնում ենք՝ ինչ է կատարվում երկրում․ եթե նախկինում դատարանները փակում էին, դատարանների դիմաց ակցիաներ էին անում, հիմա արդեն դատավորներին են կալանավորում։
«Այս գործով ես 7 ամբաստանյալների փաստաբան եմ, և իմ 7 պաշտպանյալներն էլ կա՛մ քաղաքական գործիչներ են, կա՛մ քաղաքական գործիչների հարազատներ։ Սա, պարզ է որ, բռնաճնշում է, մարդկանց նկատմամբ ազդեցություն գործելու միջոց է, որպեսզի վախի մթնորոլտ լինի»,-ասաց Սերգեյ Հարությունյանը։
Խափանման միջոցը լծակ է, որ մարդկանց վրա ազդեցություն գործեն, նշեց նա, օրինակ, Նարեկ Մանթաշյանին մեկ այլ գործով կալանավորել են, որը նույնպես այս գործով անցնում է և կալանավորման հարցում դեր է խաղացել նաև այս գործը։
Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Այս նիստին դատախազը կներկայացնի այլ նյութեր, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են մեղադրանքը։ Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․