կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 14:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք այստեղ զուտ պաշտպանվողներ չենք․ Ռուբեն Մելիքյանը՝ «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործի մասին

Այս գործն, առհասարակ, չպետք է լիներ՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում։

«Եթե այս գործը կա՝ ուրեմն մեր խնդիրը այս դատավարության ընթացքում առաջին հերթին ցույց տալն է, որ ուղղակի աբսուրդային է նման վարույթ իրականացնելը։ Մենք ունենք 10 ամբաստանյալ, որոնցից որևէ մեկը այս գործով անազատության մեջ չէ, և նրանց օրինակով պետք է ցույց տալ, որ քրեական դատավարության միակ պրոբլամն այն չէ, որ մարդիկ կարող են անազատության մեջ հայտնվել, միայն այն, որ մարդիկ իրենց գործերը թողած գալիս են այստեղ՝ իրենց խաղաղ հավաքը իրականացնելու, այո, նաև կոշտ քննադատություն իրականացնելու համար, հակառակ արդյունքն է լինելու՝ մենք այստեղ զուտ պաշտպանվողներ չենք»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․