Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ես այդպես էլ չհասկացա՝ ներկայացված բազմաթիվ տեսանյութերն ինչո՞վ էին վկայում, որ ինչ-որ մարդ կոնկրետ գործողություն է արել, որը հնարավոր բնութագրել որպես խուլգանություն՝ Yerkir.am-ին ասաց «բ*ի տղա Նիկո՛լ»-ի գործով մեղադրյալ ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում։
Գործն այս պահին գտնվում է ապացույցների գնահատման փուլում։
«Որևէ տեսաձայնագրության մեջ խուլիգանական որևէ արարք չի արձանագրվել՝ ինչո՞ւ են դրանք ներկայացվել որպես ապացույցներ, ես այդպես էլ չհասկացա։ Երկրորդը՝ փոշոտված գլխարկները, շշերն ի՞նչ կապ ունեն կոնկրետ իմ և մնացած մեղադրյալների հետ, որևէ ձևով չհիմնավորվեց, չփաստարկվեց, որ այդ առարկաները որևէ առնչություն են ունեցել մեզ հետ»,-ասաց Բագրատ Եսայանը։
Կոնկրետ իր մասով նա նշեց, որ տեսաձայնագրություններից ընդամենը երկուսում ֆիքսված է, և պետական մեղադրողը դա հպարտորեն հայտարարում էր, որ Բագրատ Եսայանը երևում է, մինչդեռ այնտեղ երևում էին հարյուրավոր մարդիկ, որոնք մասնակցում էին այդ ցույցին։
«Ինչո՞վ է հիմնավորվում, որ կոնկրետ այդ բնորոշումը, որ վերագրվում է ինձ Նիկոլ Փաշինյանի հասցեին արված, ես այդ բնորոշման վանկարկման հետ որևէ առնչություն ունեցե՞լ եմ, թե՞ չեմ ունեցել՝ այդպես էլ չի հիմնավորվել և չի ներկայացվել որևէ ապացույց»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Մանրամասն՝ տեսանյութում․