կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 15:48
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես «բ-ի տղա Նիկո՛լ» արտահայտությունը չեմ հնչեցրել, բայց լիովին համամիտ եմ այդ բնութագրման հետ․ Բագրատ Եսայան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, որտեղ ընթանում է «բ-ի տղա Նիկո՛լ»-ի գործով դատավարությունը, իրեղեն ապացույցների ներկայացման փուլում ցուցադրվեց տեսանյութ, որն, իբրև թե, պետք է ապացուցեր 10 անձանց առաջադրված մեղադրանքը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մեղադրյալներից ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը հայտարարեց, որ «բ-ի տղա Նիկո՛լ»  արտահայտության վանկարկման ժամանակ ինքը մեջքով է կանգնած եղել և ոչ մի կերպ հնարավոր չէ իդենտիֆիկացնել, որ դա կարող էր ինքը լինել։

«Մայիսի 4-ին, երբ ինձ մեղադրանք է առաջադրվել և ուսումնասիրվել է այս տեսագրությունը, որևէ ձևով, որևէ այլ ապացույցով հիմնավորված չէ, որ ես նման արտահայտություն հնչեցրել եմ։ Այս տեսագրության մեջ, երբ հնչում է այդ արտահայտությունը, ես կանգնած եմ մեջքով․ որևէ ձևով նույնիսկ իմ շուրթերից հնարավոր չէ ենթադրել, որ ես այդ արտահայտությունը հնչեցրել եմ, իսկ արտահայտությունը հնչում է մի քանի անգամ՝ կամերային բավականին մոտ,  և ձայնով որևէ ձևով չի իդենտիֆիկացվում, որ դա կարող եմ ես լինել»,-ասաց Բագրատ Եսայանը։

Թեև հավելեց, որ ինքը «բ-ի տղա Նիկո՛լ» արտահայտությունը չի հնչեցրել, բայց այս իրավիճակում լիովին համամիտ է այդ բնութագրման հետ։

Բագրատ Եսայանը նշեց, որ տեսանյութում մի քանի վանկարկում է հնչում․ առաջինը՝ «առանց թուրքի Հայաստան», որը չի կարծում, թե սեռական բնույթի է։

«Չիտեմ ում նկատի ունեն, բայց տվյալ անձը վիրավորվել է, քանի որ սուբյեկտիվ ընկալումն ունեցել է, որ իրեն են «թուրք» անվանում և առանց իրեն Հայաստան են ուզում տեսնել․ եթե ընկալած լիներ՝ այստեղ որպես տուժող պետք է ներկայացված լիներ։ Հաջորդ վանկարկումը «թուրք, թուրք, թուրք» արտահայտությունն է, որը նույնպես որևէ հնարավորություն չկա հստակեցնելու, թե ում է ուղղված, միայն կարելի է ենթադրություն անել»,-ասաց Բագրատ Եսայանը։

Նշենք, որ 10 անձի խուլիգանության մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, որ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց լսվել է վանկարկում «բ*ի տղա Նիկո՛լ»։ Դատարանը պետք է պարզի՝ արդյո՞ք քաղաքացիներ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանը, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Բագրատ Եսայանը եւ Նարեկ Մանթաշյանն են եղել «բ*ի տղա Նիկո՛լ» վանկարկողները, և արդյո՞ք այդ բնորոշումը համարվում է խուլիգանություն: Մեղադրանքն առաջադրվել է հասարակական կարգը դիտավորությամբ խախտելու համար, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Քաղաքացիների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Մանրամասն՝ տեսանյութում․