Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է եւ հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Գործող վարչապետն արեց այն, ինչն ամենավտանգավորն էր այս պահին։ Հայտարարելով, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, Հայաստանը ներքաշեց աշխարհքաղաքական սուր մրցակցության մեջ։ Արցախի խնդիրը տարածքային վեճ չի, դա աշխարհքաղաքական կիզակետ է եւ հայերն ու ադրբեջանցիները չեն որոշելու Արցախի կարգավիճակի հարցը։
Արցախի երկրորդ պատերազմի հրահրումը իր մտածված, կամ չմտածված, կամ արտաքին ուժերի իրեն «արածացնելու»(քաղաքական իմաստով ) քայլերի պատճառով տեղի ունեցավ։ Հիմա երկրորդ անգամ է Հայաստանը ներքաշում պատերազմի մեջ։ Եթե դա իրեն հաջողվի, այս անգամ դա արդեն լոկալ պատերազմ չի լինելու, այլ լինելու է մեծ պատերազմ, հզոր երկրների մասնակցությամբ։
Գործող վարչապետը Հայաստանի համար էքզիստենցիալ վտանգ է ներկայացնում։
Հ.Գ. Հայաստանի ընդդիմությունը երբ է սովորելու քաղաքական տեքստեր արտաբերել (սա հռետորաբանական հարց էր)»,- գրել է նա: