|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Ցանկացած իշխանություն պետք է ունենա լեգիտիմություն, որն ունի երկու բաղադրիչ՝ արտաքին և ներքին: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Կամ իշխանությունն ունի իր ժողովրդի վստահությունն, որի վրա հենվելով իր հարաբերություններն է կառուցում արտաքին աշխարհի հետ, կամ չունի իր ժողովրդի վստահությունը իշխանությունը պահելու համար եւ հենվում է արտաքին խաղացողների վրա ու նրանց օգնությամբ ճնշում իր ժողովրդին:
Երկրորդ տարբերակի դեպքում, արտաքին ուժերին իր ժողովրդի դեմ օգտագործելու համար, պետք է զիջումների գնա իր ազգային շահերի հաշվին:
Այսօր, Հայաստանում, մենք ունենք երկրորդ տարբերակը, գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունն, իսկ դրա համար պետք է հանրությանը պառակտված պահի:
Պատահական չի, որ այս կառավարության քարոզիչների ողջ թեզերը կառուցված են արտաքին քաղաքականության վրա, թե ում ենք հովանավոր ընտրում և ում ինչ ենք զիջում, սակայն չեք լսի հանրությանը մոբիլիզացնելու թեզեր: Մոբիլիզացնեն, որ ինչ անեն, որ շահերն պաշտպանեն, որոնք անգամ չեն էլ հայտարարված. ամեն ինչ կառուցված է նրա վրա, թե ում ենք տալիս ու ինչ ենք տալիս»: